Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել է կարգադրություն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին թվով 377 հոգու, 25 հազարական դրամի չափով միանվագ դրամական օգնություն ցույց տալու մասին:
Ըստ կարգադրության` դրամական օգնության վճարումն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆոնդից 9 միլիոն 425 հազար դրամ է հատկացվել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը և հանձնարարվել միջոցներ ձեռնարկել սույն կարգադրության կատարումն ապահովելու ուղղությամբ:









































