Այսօր՝ ժամը 00.40-ի սահմաններում, Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Հոնդա», «ՎԱԶ-21213» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից:
Կատարվում է քննություն:









































