Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում մեկնարկել է Պարսից և Օմանի ծոցերի ափին 300 ոչ մեծ և բազմանշանակ նավահանգիստների կառուցումը։ Աս մասին հայտարարել է Իրանի ծովագնացության և նավահանգիստների կազմակերպման ղեկավար Սեյեդ Աթաոլլա Սադրը։
Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ հստակեցված են այդ նավահանգիստների կառուցման վայրերը. «Մենք արդեն իսկ կառուցել ենք 40 ծովային նավահանգիստ, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 3 միլիոն դոլար։ Ներկայումս Իրանում տարեկան բեռնափոխադրման ծավալը կազմում է 150 միլիոն տոննա։ Մինչև 2015 թվականն այդ ցուցանիշը զգալի աճ է ապրելու»։









































