Ճապոնական Sony կորպորացիան դուրս կգա հեղուկ բյուրեղային էկրանների արտադրության համատեղ ձեռնարկությունից ՝ իր բաժինը վաճառելով հարավկորեական Samsung Electronics-ին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, 2004 թ. ստեղծված ձեռնարկությունում Sony-ի բաժինը կգնվի 939 մլն դոլարով: Այդ գործարքի արդյունքում Samsung Electronics-ը կդառնա աշխարհի խոշրագույն հեռուստացույցներ և հարթ պանելներ արտադրողը:
Sony-ն, իր հերթին, կազատվի մի բիզնեսից, որը 7 տարվա ընթացքում նրան միայն վնաս է հասցրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին հաղորդվում էր, որ Sony-ն համատեղ ձեռնարկությունում կգնի Ericsson-ի բաժինը մեկ միլիարդ եվրոյով: