Չինաստանի և Ճապոնիայի վարչապետերը հայտարարել են տարադրամի ուղիղ փոխանակման նախագծերի մասին (յենը յուանի և հակառակը) առանց ամերիկյան դոլարի մասնակցության:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչ այժմ ճապոնական տարադրամը չինական տարադրամի և հակառակը փոխանակելու համար անհրաժեշտ էր նախ այն փոխանակել դոլարի հետ: Այժմ իշխանությունները որոշել են անցկացնել ուղիղ փոխանակում:
«Հաշվի առնելով Ասիայի երկու խոշոր տնտեսությունների առևտրի ծավալները՝ այս համաձայնությունը առավել նշանակալի է, քան մեկ այլ նախագիծ, որը Չինաստանը ստորագրելու է այլ երկրների հետ»,- հայտարարել է IHS Global-ի փորձագետ Ռեն Քսիանֆանգը:
Այժմ Չինաստանը համարվում է Ճապոնիայի առևտրային կարևորագույն գործընկերը: Անցած տարի երկու երկրների միջև ապրանքային շրջանառությունը կազմել է 339 միլիարդ դոլար:
Բացի տարադրամի ուղղակի փոխանակումից՝ երկու երկրների վարչապետերը պայմանավորվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկին թույլ տալ պարտատոմսեր թողարկել չինական յունաով: Ընդ որում, Տոկիոն հայատարարել է, որ պատրաստ է գնել Չինաստանի պետական պարտատոսմերը, ինչը կարող է շահավետ լինել երկու երկրների համար:








































