Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստոտչակը կարծում է, որ Ռուսաստանի տնտեսությանը ռեցեսիա է սպառնում:
Պատասխանելով РИА Новости-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հիմնավորված են վերլուծաբանների և փորձագետների հայտարարությունները սպասվող ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ, փոխնախարարն ասել է, թե, իրոք, ռեցեսիայի առաջացման հավանականություն կա:







































