Starbucks-ը պարտավորվել է 7,5 միլիոն դոլար վճարել այն մարդուն, որը ընկերության մասնաճյուղում ընկնելու պատճառով ուղեղի ցնցում էր ստացել:
Էնթոնի Զակագլինը 2008 թվականին ընկել էր Կալիֆոռնիայի «Վիստա» մասնաճյուղում: Նրա փաստաբանները հայտնում են, որ նա գլուխը հարվածել էր դրամարկղին: Նրանք նաև ավելացրել են, որ ըստ ականատեսների՝ գնորդն ընկել է այն բանից հետո, երբ աշխատակիցը խոնավ շորով մաքրել է հատակը: Այս մասին հաղորդում է msnbc.com-ը:
Պարոն Զակագլինը իր հայցում պնդել է, որ ցնցումից հետո նրա մոտ բարդություններ են առաջացել, և նա չի կարողացել ներկայանալ աշխատանքի:
Սան Դիեգոյի դատարանը մեղավոր է ճանաչել Starbucks-ին: Ընկերությունը պարտավորվել է Զակագլինին վճարել 6,456,230.50 դոլար և մեկ միլիոն դոլար՝ նրա կնոջը, քանի որ վերջինս ամուսնու վատ զգալու պատճառով սիրո պակաս է զգացել:







































