Ամերիկյան պետքարտուղարության հայտարարություններն այն մասին, թե Թեհրանը համագործակցում է ‹‹Ալ-Քաիդա››-ի հետ, Իրանում անվանել են անհիմն մեղադրանք:
Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, կիրակի օրը հայտնել է իրանյան «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի ներկայացուցիչ Ռամին Մեխմանպարաստային:
Չորեքշաբթի ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն պարգև էր խոստացել Յասինե Սուրիին, որն իբր բնակվում է Իրանում:
Ինչպես պնդում է Վաշինգտոնը, Թեհրանի և ‹‹Ալ-Քաիդա››-ի միջև եղած փոխհամաձայնությամբ Սուրին զբաղվում էր փողեր փոխանցելով և գրոհայիններ ուղարկելով հարևան երկրներ:








































