Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

2011-ի Հայաստանի ներքաղաքական տեղատվությունը

2011-ը մոտնենում է ավարտին և արդեն մեկ շաբաթ անց մենք թևակոխելու ենք 2012թ., տարի, որը քաղաքական առումով չափազանց կարևոր է մեր երկրի համար, քանզի 2012-ի գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և արդեն իսկ պարզ է, որ գալիք տարվա հենց առաջին օրվանից մենք բոլորս, ուզենք թե չուզենք, ապրելու ենք թեժ քաղաքական ու քարոզչական մթնոլորտում: Կարծում ենք գալիք տարվա նախաշեմին տեղին է ամփոփել, թե ինչպիսին էր անցնող տարին: Ճիշտ է, այս օրերին գրեթե բոլորն առանձնացնում են անցնող տարվա ձեռքբերումներն ու ձախողումները, խոսում կարևոր և անկարևոր իրադարձությունների մասին, սակայն մենք էլ փորձ ենք արել ներկայացնել տարեսկզբից մինչ օրս տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները: Պետք է նշենք, որ 2011-ն ի սկզբանե բուռն էր և ի սկզբանե նկատելի էր, որ 2012-ը նախընտրական է լինելու, քանզի անցնող տարվա սկզբից ևեթ արդեն այդ քայլերն էին կատարվում ընտրություններում առավել շատ դիվիդենտներ ունենալու համար:

Կոալիցիոն շամպայնախմություն

Եվ այսպես, 2011-ը սկսվեց և հենց առաջին ամիսներին քննարկվում էր այն հարցը, թե արդյոք ԲՀԿ-ն մնալո՞ւ է կոալիցիայում և հայտարարելո՞ւ է, որ սատարելու է Սերժ Սարգսյանին 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, թե դուրս է գալու կոալիցիայից: Որպես հանգուցալուծում այս կոալիցիոն տվայտանքների՝ պետք է լիներ ԲՀԿ հինգերորդ համագումարը, որը կայացավ փետրվարի 12-ին, սակայն այդպես էլ պարզ չդարձավ ԲՀԿ դիրքորոշումը: Միայն արձանագրվեց մի հետաքրքիր փաստ, որ Ս. Սարգսյանը համագումարի կեսից հեռացավ դահլիճից ու որևէ խոսք չասաց: Սակայն Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը չուշացավ, ու հասարակությունը ստիպված չեղավ երկար ժամանակ գլուխ ցավեցնել ներկոալիցիոն «ռազբորկաների» մեջ, քանզի հանգուցալուծումը, կամ նույն «ռազբորկաների» լեքսիկոնով` «իտոգը» տրվեց մեկ շաբաթ անց նախագահականում շամպայնով լի բաժակներով ու լայն ժպիտներով համեմված կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: 2011-ի փետրվարի 17-ին հուշագիրը ստորագրվեց, և վերջինիս տակ դրվեցին Սերժ Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրությունները: Իսկ հուշագրի Դրա ամբողջ իմաստն այն էր, որ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն 2013թ. նախագահական ընտրություններում պարտավորվում են պաշտպանել Սերժ Սարգսյանին` որպես կոալիցիայի միասնական թեկնածուի:

Ջրբաժա՞ն, թե՞ երկխոսություն՝ լրջանալու պահը

Մինչ իշխանական ճամբարն իր աթոռների ամրության հարցն էր քննարկում, 2008թ. մարտիմեկյան դեպքերի հետևանքով բանտերում մնում էին ինը քաղբանտարկյալներ, որոնց ազատ արձակման պահանջն էր բարձրացնում Հայ ազգային կոնգրեսը: Տարեսկիզբը հանրահավաքների համար բավականին բուռն էր: Ժողովուրդը, ոգևորված արաբական հեղափոխություններով, ակտիվորեն մասնակցում էր ՀԱԿ-ի հանրահավաքներին: Մարտի 1-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը 15 կետից բաղկացած պահանջներ դրեց իշխանությունների առջև, այդ թվում` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում, 2008-ի մարտի 1-ի դեպքերը բացահայտելու պաշտոնական հավաստիացում և քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակում, ինչպես նաև դրված էր ջրբաժանի կամ երկխոսության հարցը: Մարտի 17-ի հանրահավաքում ՀԱԿ-ը կարողացավ երթով մտնել Ազատության հրապարակ, ինչը գնահատվեց Ազատության հրապարակի վերանվաճում, քանզի 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո Կոնգրեսին հնարավորություն չէր տրվում հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Իսկ մինչ Ազատության հրապարակ մտնելը Մատենադարանի հարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար… Մենք մաքսիմալիստ չենք և առայժմ իշխանությանն անկյուն սեղմելու մտադրություն չունենք… Նշված երեք պահանջները հեշտությամբ լուծելի խնդիրներ են… Ուստի հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեև նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»…

Նկատենք, որ տարվա ընթացքում դեպքերն ընթացան նույն այն հերթականությամբ ինչպես հայտարարել էր Տեր-Պետրոսյանը: Նախ նույն օրը ոստիկանները չդիմադրեցին, և ՀԱԿ-ը մտավ Ազատության հրապարակ, իսկ ապրիլի 8-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»… Ու թեև բոլորը սպասում էին ջրբաժանի և արդեն պատկերացնում, թե ինչպիսին է լինելու այդ ջրբաժանը, սակայն այն այդպես էլ չեղավ, քանզի Սերժ Սարգսյանը նախընտրեց ՀԱԿ-ի հետ ոչ թե «քինգբոքսինգով» զբաղվել, այլ շախմատ խաղալ (քինգբոքսինգի և շախմատի համեմատությունն արել է Լևոն Տեր-Պետրոսյանը.- խմբ.): Եվ Իրականացվեց նաև ընդդիմության երկրորդ պահանջը՝ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ խորհրդակցություն հրավիրեց և խոսեց 2008թ. մարտի 1-ի դեպքերի քննության ընթացքի մասին. «Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են, և առաջին հերթին խոսքս վերաբերում է մարտի 1-ի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»:

Ապրիլի 28-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն արձանագրելով, որ իշխանությունները կատարել են ՀԱԿ-ի երկու պահանջները, իսկ մեկն էլ մասամբ, ՀԱԿ-իշխանություն երկխոսության դուռը կիսաբաց համարեց. «Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է… Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը… Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք»:

Լևոն Տեր-Պետրոսյանի քայլն արված էր, և հերթը Սարգսյանինն էր խաղաքարերն առաջ տանելու. մայիսի 20-ին վերջինս հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ դիմեց ԱԺ-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Մայիսի 26-ին այս առաջարկը ԱԺ-ում 91 կողմ, 0 դեմ և մեկ ձեռնպահ ձայներով ընդունվեց խորհրդարանի կողմից: Այսպիսով, այս անգամ էլ Տեր-Պետրոսյանի մարգարեությունն իրականացավ, և մինչ մայիսի 31-ի հանրահավաքը ինը քաղբանտարկյալներից յոթն ազատության մեջ էին, Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մայիսի 27-ին ազատ արձակվելով մայիսի 31-ին ողջունեցին ժողորդին հարթակից, իսկ երկու քաղբանտարկյալ էլ ազատ արձակվեցին հունիսին:

Ի դեպ, երկխոսության ու ջրբաժանի այս շրջանում իր ուրույն տեղն ունի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը, որի արդյունքում էլ Հովհաննիսյանը մի քանի կիլոգրամ քաշ գցեց ու որպես դստեր ծննդյան նվեր՝ դուրս եկավ հացադուլից…

Դռները բացե՛ք, երկխոսությունն է գալիս…

ՀԱԿ-իշխանություն երկխոսության դուռը լայն բացվեց և հուլիսի 18-ին իրար ձեռք սեղմեցին ՀԱԿ-ի և իշխանության պատվիրակությունների անդամները: Երկխոսությունն անցավ փակ դռների հետևում, իսկ դրա անցկացման վայրը՝ կառավարության ընդունելությունների տունը, լրագրողների չարչարանքների պահը: Փակ դռների հետևում նստած լրագրողները անհամբեր սպասում էին, թե երբ է դուռը բացվելու, այս ամենը նման էր երեխայի ծնունդին սպասող հոր չարչարանքներին: Բայց երեխան այդպես էլ չծնվեց… Չծնվեց, որովհետև երկխոսության հինգերորդ ռաունդից առաջ՝ օգոստոսի 9-ի երեկոյան, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստները ոստիկանության հետ տեղի ունեցած բախման հետևանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Հետագայում նրանք բոլորն էլ ազատ արձակվեցին, բացի Տիգրան Առաքելյանից, որն էլ դարձավ երկխոսության առկախման պատճառը:

Վեց ռաունդ՝ ընդամենը այդքան կարողացան իրար հանդուրժել իշխանության և ՀԱԿ-ի պատվիրակությունները, իսկ յոթերորդ ռաունդում երկխոսությունը «նոկդաունի» ենթարկվեց, կամ ինչպես հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը օգոստոսի 26-ին. «ՀԱԿ-ն առկախում է բանակցությունները և պատրաստ է այն շարունակել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց հետո»: Այդպես էլ հայտնի չդարձավ ՀԱԿ-ի 85 էջանոց և իշխանության 130 էջանոց փաստաթղթերի ամբողջական բովանդակությունը:

Երկխոսությունից անդին

Երկխոսության առկախումից հետո ՀԱԿ առաջին հանրահավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին, որի ժամանակ, թեև ժողովուրդը սպասում էր այդքան սպասած ջրբաժանին, սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը բացառված չհամարեց՝ որպես պայման դնելով Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը: Իշխանությունները Կոնգրեսի այդ պայմանը չիրականացրին, ու ՀԱԿ-ը սեպտեմբերի 30-ի հանրահավաքին որոշում կայացրեց սկսել ութօրյա շուրջօրյա հանրահավաքներ և հենց այդ հանրահավաքների ընթացքում զուգարան գնալու բնական պահանջը բարձրացավ քաղաքական մակարդակի և անգամ ելույթների շարք նվիրվեցին զուգարանների բացվելու հանգամանքին: Իսկ ջրբաժանի սպասող ժողովուրդը այս անգամ էլ անժամկետ շուրջօրյա հանրահավաքների ակնկալիք ուներ, սակայն դա էլ ի չիք դարձավ, ինչպես նաև ի չիք դարձավ արտահերթ ընտրությունների համար մղվող պայքարը, քանզի շուրջօրյա հանրահավաքների վերջին օրը՝ հոկտեմբերի 8-ին, ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դադարեցնում է իր շուրջօրյա հանրահավաքները, ինչպես նաև շեշտեց. «Այսօրվանից իրենց հիմնական պահանջը լինելու է ոչ թե արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը»: Տարին ավարտվում է, իսկ Սերժ Սարգսյանը դեռ հրաժարական չի տվել…

Պաշտոնանկությունների աշուն և վերլուծությունների ձմեռ

2011-ի աշունը սկսվեց պաշտոնանկություններով, և սեպտեմբերի 9-ին շարանը բացեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իր անվանակցին չցանկացավ զիջել «դրայվի» սիրահար Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որը հրաժարական ներկայացրեց հոկտեմբերի 28-ին և քաղաքապետի «դրայվաբեր» պաշտոնը փոխարինեց «Գազպրոմում» առաջարկված պաշտոնով: ՀՀԿ-ն քաղաքապետ նշանակեց Տարոն Մարգարյանին և ասաց՝ «բարով կառավարես»: Գալիք հեղափոխությունները օրորոցում խեղդելու հնարավորությունից նոյեմբերի սկզբին զրկվեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այդ «հերոսական» գործը իշխանությունները Վլադիմիր Գասպարյանին վստահեցին, իսկ հանուն ՀՀԿ շտաբի ԱԺ-ի տաքուկ սենյակը լքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն այսօր տնօրինում է նրա տեղակալ Սամվել Նիկոյանը: Ինչպես ասում է ժողովուրդը՝ «սկեսուրը մեռավ, տեղը լայնացավ»: Հանուն նույն այդ շտաբի և ինչու ոչ հանուն թանկագին աներոջ Հովիկ Աբրահամյանին հետևեց Սերժ Սարգսյանի փեսա և վերջինիս աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը: Ու թեև այլ պաշտոնանկություններ էլ էին սպասվում, մասնավորապես նշվում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի և մի շարք մարզպետների անուններ, սակայն դեռևս Միքայել Մինասյանը տարոսը մեկ այլ պաշտոնյայի չի փոխանցել, թերևս 2012-ը լինի նշյալների համար ճակատագրական:

…Իսկ տարին ավարտում ենք կրկին ԲՀԿ ճակատագրով մտահոգված: Ո՞ւմ կողքին կլինի ԲՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակո՞վ կգնա մայիսյան ընտրություններին, թե՞ այդուամենայնիվ, կանսա ՀԱԿ առաջնորդի վերջին հանարահավքում կատարած քաղաքագիտական վերլուծությանն ու կգնա ընդդիմադիր դաշտ՝ միանալով ՀԱԿ-ին: Ահա այսպիսի հարցերի վերլուծություններով էր լի 2011-ի քաղաքական ձմեռը: Իսկ այս տարվա քաղաքական նորությունն էլ նոր՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության ստեղծումն էր, որը ևս այս ձմեռային վերլուծություններում իր ուրույն տեղն ունի:

Եվ վերջապես՝ հատկանշական է մի փաստ. տարին ինչպես սկսվել էր ԲՀԿ-ի ճակատագրի քննարկմամբ, այնպես էլ այն ավարտվում է: Եվ կարող ենք ասել, որ 2011-ը կատարեց դարձ ի շրջանս յուր, ինչն, իհարկե, մտահոգիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում