1991թ. այս օրը Խորհրդային Միությունը փլուզվեց, և Մ. Գորբաչովը հրաժարական տվեց:
1922-1991թ. գոյատևած ԽՍՀՄ-ը ներառում էր 15 հանրապետություն: 1922թ. դեկտեմբերի 30-ին հայտարարվեց ԽՍՀՄ-ի կազմավորման մասին, երբ ՌԽՖՍՀ-ն միացավ Բելառուսիայի, Ուկրաինայի և Կովկասի սովետական սոցիալիստական հանրապետությունների հետ:
Այս հանրապետությունն առաջացավ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո: ԽՍՀՄ-ի փլուզման մասին հայտարարվեց 1991թ. դեկտեմբերի 8-ին: Մինչ այդ նրա կազմից դուրս էին եկել Լատվիան, Լիտվան և Էստոնիան:
Դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց: