Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարցեր չկան, որոնք ներկա պահին կարող են անլուծելի լինել մեզ համար: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ադրբեջանական հեռուստաընկերությանը և ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
«Հիմա չկա մի հարց, որը մեր հարաբերությունների օրակարգում առկա է որպես չկարգավորված հարց: Այնպես որ, ես կարծում եմ, որ նման հարաբերությունների պետք է ձգտեն մյուս երկրները»,- ասել է Մեդվեդևը:
Նախագահը նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը 2011թ. աճել է մոտ 60 տոկոսով:
Նա բարձր է գնահատել իր ադրբեջանցի գործընկերոջը` անվանելով նրան իր դարաշրջանի մարդ:









































