Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը AS-ին տված հարցազրույցում ասել է, որ երբեք չի կասկածել, որ նախապատվությունը պետք է տա Գերմանիայի հավաքականին: «Երբ Գերմանիայի հավաքականից ինձ կանչեցին, նույն օրերին հրավեր ստացա նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Իհարկե, ընտրությունը բարդ էր, քանի որ թուրքական կողմից եղան նաև բազմաթիվ սպառնալիքներ: Որոշ մարդիկ ինձ անգամ ազգի դավաճան կոչեցին, բայց, ըստ իս յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքի իրավունք ունի: Ինձ համար սկզբից էլ պարզ էր, որ նման իրավիճակում նախապատվությունը լինելու է Գերմանիայի հավաքականի կողմը»:
Հիշեցնենք, որ Օզիլը քրդական արմատներով թուրք է: