Դպրոցականներով ծանրաբեռնված ավտոբուսը Չինաստանում ընկել է զառիթափից: Նվազագույնը զոհվել է վեց մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի հարավում` Յունան շրջանում: Ավտոբուսն անհայտ պատճառներով ընկել է զառիթափից:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ ութ տեղանոց միկրոավտոբուսով տուն էին վերադառնում 14 երեխա:
Ներկա պահին ութ տուժած երեխաներ հոսպիտալացվել են: Մահացածների թվում են 4 երեխա, վարորդը և մի ծեր տղամարդ:







































