«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ 2011 թվականի լավագույն հեռուստահաղորդում է ճանաչվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Այս օրը» ամենօրյա հաղորդաշարը` հեռուստաեթերը հասարակության կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով օգտագործելու և եթերային աղբին հակակշռելու համար:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:
Նախաձեռնությունը նշում է, որ «Երկիր Մեդիա»-ն հայկական միակ հեռուստաալիքն է, որի որևէ հաղորդում չի հավակնում «Աղբ եթերից » մրցանակը ստանալու:
«Չենք լռելու»-ն առաջարկում է դիտել «Այս օրը»-ի թողարկումներից մեկը.









































