Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք առևանգել են Սանտայի «սահնակները»՝ Rover մակնիշի ավտոմեքենան, մինչ նա գալիք Սուրբծննդյան կապակցությամբ նվերներ էր բաժանում անցորդներին:
Ինչպես հաղորդում է բրիտանական Sun պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Լեսթերշիր կոմսությունում, որտեղի եկեղեցում Սանտան՝ 60-ամյա Փոն Սթաբսը, նվերներ էր բաժանում: Երբ Սանտան դուրս է եկել եկեղեցուց, տեսել է, որ մեքենան չկա:
«Ամենայն հավանականությամբ ես կորցրել եմ մեքենայի բանալիները: Մեքենան առևանգողները հավանաբար սպասել են մինչև ես ներս մտնեմ, իսկ հետո գնացել են (մեքենայով.-1in.am)… Դժվար է մտածել առավել զզվելի հանցագործություն տարվա այս ժամանակ»,- պատմել է Սանտան:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:









































