Այսօր աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին` ներկա գտնվելով նրա հուղարկավորությանը:
Mail Online-ը գրում է, որ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` իր ամուսնու`նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, ներկա էին հուղարկավորությանը, որը տեղի էր ունենում Պրահայի ամրոցի Սուրբ Վիտուս մայր տաճարում:
Չեխիայի նախագահը, ով մահացել էր կիրակի օրը՝ 75 տարեկան հասակում, շնչառական հիվանդության պատճառով, 5 տարի անցկացրել էր բանտում`կոմունիստական իշխանության հանդեպ իր անհանդուրժողականության պատճառով: Նա Չեխիայի նախագահ էր ընտրվել 1989 թվականին:




















































