Վրաստանի խորհրդարանը հաստատել է ազգային անվտանգության նոր հայեցակարգը: Այն կփոխարինի 2005 թվականի հուլիսին հաստատված փաստաթղթին:
Վրաստանի Ազգային անվտանգության քարտուղարի տեղակալ Բատու Կուտելիան ասել է, որ փաստաթղթի փոփոխությունները հիմնականում վերաբերում են Ռուսաստանին` կապված 2008 թվականի պատերազմի հետ:
Վրաստանին սպառնացող հիմնական վտանգներից է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը` մասնավորապես վրացական մի շարք տարածքների օկուպացիան: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Նոր հայեցակարգում ասվում է, որ Ռուսաստանի հիմնական նպատակն է Վրաստանը բռնի ուժով վերածել «չկայացած հանրապետության»:
Հայեցակարգի առանձին գլուխ վերաբերում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ–ին ու ԵՄ–ին:









































