Այս գիշեր անհայտ հանցագործները թալանել են 23- ամյա Հայաստանի քաղաքացուն, որը հացթուխ էր աշխատում Մոսկվայի Սևաստոպոլյան պողոտայի վրա գտնվող «Խլեբնի դվոր»-ում:
Ատրճանակի սպառնալիքով նրանք կապել են երիտասարդի ձեռքերը, նստեցրել մեքենան, ապա վերցնելով հացատան ու չհրկիզվող պահարանի բանալիները, վերջինիս իջեցրել են մի հեռու փողոցում, այնուհետ իրենք վերադարձել են և տարել աշխատավայրում պահվող 180 հազար ռուբլին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Չարագործներին դեռ չեն գտել:










































