«Հրապարակ»-ը գրում է, որ Վովա Գասպարյանի օրոք ընդհանրապես Ներսիկ Նազարյանի «օդերը փակեցին»:
«Խոսակցություններ կան, որ նրա զգուշավորությունը պայմանավորված է Գասպարյանի անկանխատեսելի վարքով՝ կադրային փոփոխությունների հետ կապված
Անկախ Նազարյանի դիրքերի ամուր լինել-չլինելուց, նա նկատելիորեն զգուշանում Է Գասպարյանից: Նույնիսկ իր կոլեգաներին զարմացրել Է վերջին օրերին կայքերից մեկին տված հարցազրույցով, որով տհաճության աստիճանի հաճոյացել Է նոր ղեկավարին: Այս ֆոնին, իհարկե, թեթև բան թվաց երեկվա պահվածքը, երբ Զատիկյանի որդու սպանության գործով ձերբակալված Ստեփան հակոբյանի գործոց հարց ուղղեցինք նրան:
Նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ պնդելով, որ իրեն դիմենք միայն լրատվության վարչության հետ համաձայնեցնելուց հետո: Մեր դիտարկմանը, թե նման կարգապահություն նախկինում իր մոտ չէր նկատվում, Նազարյանն առանց լսելու պնդում էր նույնը:
Ինչ վերաբերում է մեր հարցին, ապա հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա շրջանի նախկին թաղապետ, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության կասկածանքով ձերբակալված Ստեփան Հակոբյանի (Լեդի Հա-կոբի եղբորորդին) բնակարանը խուզարկելիս հայտնաբերված զենքերի թվում է եղել նաև նախկին վարչապետ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքը: Երբ Ներսիկ Նազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու խուզարկության մասին հայտարարելուց հետո չեն փորձել առգրավել այն զենքերը, որոնք հաշվառված չեն եղել, ու իրենք այդ մասին իմացել են, միայն մեկ հարցին պատասխանելու պայմանով ասաց.
«Ճիշտն ասած` դրանով մենք չենք զբաղվում, քրեական վարչություն ա զբաղվել, թե որտեղից են դա հանել, ճիշտն ասած` ես տեղեկություն չունեմ»:









































