TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելին, ինչի պատճառն այն է, որ Իսրայելի կառավարությունը նախաձեռնել է Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան հազար իսրայելական բնակելի տների կառուցումը։
Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ այդ նախաձեռնությունը խոչընդոտում է Պաղեստինի ու Իսրայելի միջև ուղիղ բանակցությունների անցկացմանը և լուրջ սպառնալիք է ներկայացնում «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքին։
Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է արել հրաժարվել խաղաղ բանակցություններին վնասող գործողություններից և գործել միջազգային իրավունքին համապատասխան։