Դեկտեմբերի 21-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանակետում, Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելիս, անցակետից բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, վերջինս դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:









































