ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը արտահերթ հեռախոսային զանգով կոչ է արել Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին, որը քրդերից պահանջում է հանձնել երկրի փոխնախագահին, համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ երկրում միջկոնֆեսիոնալ թշնամությունը կանխելու համար: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Իրաքի փխրուն քաղաքական համաձայնությունը վտանգի տակ է հայտնվել երկրի փոխնախագահ, սուննիական փոքրամասնության ներկայացուցիչ Տարեկ Ալ-Հաշիմիի ձերբակալության կարգադրության հետ կապված, որը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ալ-Հաշեմին, սակայն, հավաստիացնում է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանքները ներկայացվել են երկրի շիա ղեկավարության կողմից:
Ավելի վաղ սուննի քաղաքական գործիչները, որոնք Մալիքիին մեղադրում են Իրաքում իշխանությունը միանձնյա ղեկավարելու մեջ, բոյկոտել էին Ազգային ասամբլեան: Դրանից հետո սուննի փոխնախագահի ձերբակալության կարգադրություն տրվեց :









































