Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

«Բարեգործներն ու 40 բարեգործությունները»

Ընդամենը մեկ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը առողջապահական վոյաժներ էր կազմակերպում հանրապետության մարզերում` նշելով իր 20-ամյակը: Մարդկանց տանում էին, բուժհիմնարկների դռների մոտ կուտակում` իբր անվճար բուժօգնություն ցուցաբերելու համար: Այսօր էլ դրանով զբաղվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ, այսպես ասած, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, որը նույնպես առողջապահական մարզային վոյաժներ է կազմակերպում և մարդկանց կուտակում ձրի «պանրի» համար, որն, իհարկե, միայն թակարդում է լինում, ինչն էլ փակվում է ընտրությունների ժամանակ:

Իսկ այս ընթացքում հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվում հիվանդ և կարիքավոր երեխաների մասին, որոնցից մեկը շտապ բուժօգնության կարիք ունի արտասահմանում, որպեսզի փրկվի նրա կյանքը, մյուսը շտապ բուժօգնության կարիք ունի Հայաստանում, որպեսզի դարձյալ կյանքը փրկվի, երրորդը մեկ այլ բուժօգնության կարիք ունի, որ հաշմանդամ չդառնա, ու այդպես շարունակ: Կարելի է հանդիպել այդպիսի տասնյակ տեղեկությունների, որտեղ նշվում է այս կամ այն մանկահասակ երեխային օգնելու անհրաժեշտության մասին, ֆինանսապես աջակցելու, նրա բուժման հարցում ընտանիքին օգնելու անհրաժեշտության մասին, քանի որ նրանք բոլորը սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են:

Երբ այս ամենը համադրում ենք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առողջապահական վոյաժների հետ, որոնք ամեն օր գովազդվում էին և գովազդվում են մամուլի տարբեր միջոցներով, ապա ստանում ենք խայտառակ մի պատկեր՝ երեխաները կանգնած են ծանր առողջական խնդիրների առաջ, իսկ այս քաղաքական կուսակցությունները ինչ-որ պոպուլիստական ակցիաներ են իրականացնում` մարզային առողջապահական շրջագայություններ կազմակերպելով, իսկ իրականում ընդամենը շնորհակալություններ և երախտագիտություններ նկարելով:

Եթե առողջապահության մասին մտածող են, եթե հանրության առողջության մասին մտածող են, ապա առողջապահական վոյաժների փոխարեն այդ կուսակցությունները և նրանց առաջնորդները ավելի լավ է ինտերնետային վոյաժներ անեին սոցցանցերով և մամուլով ու ծանոթանային կարիքավոր երեխաների մասին տեղեկատվական լրահոսին, և օգնություն ցուցաբերեին հասցեական, կոնկրետ և առանց քարոզչական մանիպուլյացիաների: Եթե օգնող են, թող օգնեն երեխաներին, որոնք արդեն վաղ տարիքում կյանքի ու մահվան միջև են հայտնվել, որոնք ողբերգական ճակատագրի սպառնալիքի տակ են և ունեն իրական օգնության կարիք: Պոպուլիստական ակցիաների փոխարեն լավ կլինի անաղմուկ օգնություն ցուցաբերել այդ երեխաներին: Անաղմուկ, որպեսզի նրանց, փրկելով հիվանդություններից, չդարձնեն իրենց քաղաքականության և ընտրությունների «զոհեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում