Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-իրանական կապերի մշտական կոմիտեի առաջին նստաշրջանում որոշել է 2014 թվականը Թուրքիայում հայտարարել Իրանի տարի։
Նիստի ժամանակ կողմերը համաձայնագիր են ստորագրել մշակութային հարցերի շուրջ բարձր մակարդակի համագործակցության մասին։ Թուրքական կողմը ցանկություն է հայտնել նկարահանել սելջուկների մասին փաստագրական ֆիլմ և թուրք գրողների ստեղծագործությունները թարգմանել պարսկերեն։