Gallup հետազոտական ընկերության անցկացրած հարցումների տվյալներով՝ ամերիկացիների կեսը չգիտի, թե ում օգտին պետք է քվեարկի գալիք նախագահական ընտրություններում: Ավելին՝ 46 տոկոսը կարծում է, որ նշված թեկնածուներից ոչ ոք ի վիճակի չէ ստանձնել պետության ղեկավարի դերը:
Ինչպես հայտնում РБК-ն, շարքային ամերիկացիների շրջանում քաղաքական գործիչներից հիսաթափությունը զգալիորեն աճել է 2008 թվականի ընտրությունների համեմատ. այն ժամանակ, նմանատիպ հարցմանն ի պատասխան, միայն 11 տոկոսն էր ասել, որ ոչ մեկի օգտին չի քվեարկելու:
Հարցումների արդյունքները որոշ չափով կարող են բացատրել, թե ինչու հանրապետականներից ներկայացված թեկնածուներից ոչ մեկը այդպես էլ արշավի հաղթող չի եղել: Հանրապետական կուսակցության որոշ թեկնածուներ շատ կարճ ժամանակահատվածում առաջատար են եղել, սական աստիճանաբար նրանց վարկանիշն ընկել է:
Հարցումների տվյալներով՝ հանրապետականների օգտին քվեարկողներն այդպես էլ չեն կողմորոշվել միասնական թեկնածուի հարցում:
Հանրապետականների դիրքերի թուլացումը, անկասկած, լավ նորություն է ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի համար, որը մտադիր է վերընտրվել երկրորդ անգամ, սակայն նրա խոսքերով՝ ինքը հանրության «սիրելին է» տնտեսական խնդիրների պատճառով, որ աստիճանաբար խորանում են ԱՄՆ-ում:
Պետք է նշել, որ CNN-ի անցկացրած հարցումների տվյալների համաձայն՝ Սպիտակ տան դիրքերն ամրապնդվում են. ամերիացիների 49 տոկոսին դուր է գալիս Օբամայի աշխատելաոճը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թվականի նոյեմբերի 6-ին:









































