Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ աստիճանով իջեցրել է Հունգարիայի վարկային վարկանիշը ՝ BBB-/A-3-ից դարձնելով BB+/B՝ բացասական կանխատեսումով: Բացի այդ, ինչպես հաղորդում է Associated Press-ը, մեկ աստիճանով իջեցրել է Հունգարիայի Կենտրոնական բանկի վարկանիշը՝ BBB-ից BB+:
S&P-ն դա բացատրում է իշխանությունների գործողություններով, որնք կասկածի տակ են դնում վերահսկիչ մարմինների անկախությունը և դժվարացնում ներդրումները:
Դեկտեմբերի սկզբին Standard & Poor’s-ը հայտարարեց, որ վերանայելու է ԵՄ մի շարք երկրների և եվրոգոտու խոշոր բանկերի վարկային վարկանիշները:










































