Բրիտանական Երեխաների պաշտպանության ու շահագործման կանխարգելման կենտրոնը (Ceop) օգնության առաջարկով դիմել է երեխաներին, ովքեր, հնարավոր է, տուժել են համացանցային խաբեությունից:
Ceop–ը հայտնել է, որ միայն Բրիտանիայում հարյուրավոր երեխաներ զոհ են դարձել նման խաբեությունների: Ceop-ի տվյալների համաձայն՝ հանցագործները հիմնականում ընտրում են 12 և ավելի բարձր տարիք ունեցող աղջիկների:
BBC-ն գրում է, որ կենտրոնն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Քուվեյթում ձերբակալվել է մի մարդ, որին մեղադրում են անչափահասների շահագործման մեջ:










































