2008-ից հետո Մեծ Բրիտանիայի զգալի չափերի հասնող պարտքը և բյուժետային դեֆիցիտը, տնտեսության ցածր հեռանկարները և ռիսկերը կրճատել են երկրի կարողությունները՝ դիմակայելու մակրոտնտեսական և ֆինանսական ցնցումներին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այդ երկրի վարկային վարկանիշի վրա: Այս մասին զգուշացում են Moody’s վարկանշային գործակալության վերլուծաբանները: Այժմ երկրի վարկային վարկանիշը գտնվում է ААА մակարդակի վրա, սակայն հնարավոր է, որ դա երկար չշարունակվի:
Ինչպես հաղորդում է Sky News-ը, գործակալությունը նշում է, որ Բրիտանիայի տնտեսությունն աշխարհի ամենամրցունակ շուկաներից մեկն է և բազմաթիվ տասնամյակների ընթացքում ապացուցել է, որ կարող է հաղթահարել պետպարտքի աճը:
Չնայած դրան՝ փորձագետները ենթադրում են, որ Բրիտանիայի տնտեսությունը կարող է բախվել դժվար հաղթահարվող խնդիրների հետ: Երկրի տնտեսության կարճաժամկետ կանխատեսումը վատանում է, և դա, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնի բյուջետային կոնսոլիդացման իրականացման տեմպերը:
Հիշեցնենք, վերջերս Moody’s-ը 2 աստիճանով իջեցրել էր Բելգիայի վարկային վարկանիշը:









































