Грузия Online-ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանը հաճույքով ընկերություն կանի Ռուսաստանի հետ, սակայն միայն որպես ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ.
«Այս տարին մեզ համար բեկումնային էր ԵՄ-ի ուղղությամբ։ 2008 թվականի պատերազմից հետո շատերը մոռացության մատնեցին Վրաստանը, իսկ ինձ համարում էին քաղաքական դիակ։ Պատերազմից երեք տարի անց իրավիճակը կատարելապես այլ է, և դա մեր իրականացրած բարեփոխումների շնորհիվ։
Բարեփոխումներն անդադար գործընթաց են, մենք մեծ պլաններ ունենք՝ կապված հաջորդ տարվա հետ։ Մեր ապագան Եվրոպայում է։ Երրորդ ուժը կարող է խանգարել դրան, սակայն եթե նա այդպիսի հնարավորություն ստանա։ Մեր զարգացման միակ ուղին եվրոպական ընտանիքն է։
Եթե ռուսները երբևէ ներառվեն եվրոպական ընտանիքում, ապա մենք հաճույքով ընկերություն կանենք նրանց հետ, սակայն միայն որպես ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամներ։ Ռուսները կփորձեն մեզ համոզել չնայել այդ ուղղությամբ և դրա համար ինչ-որ բան կտան, սակայն վրացի ազգը շատ փորձառու ազգ է»։








































