Քիչ առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին շրջվել է Գյումրիից- Երևան մեկնող միկրոավտոբուսը:
Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով` միկրոավտոբուսի շրջվելու հետևանքով վիրավորվել է 11 մարդ:
Վերջիններս տեղափոխվել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Մեզ հետ զրույցում վերջինս տեղեկացրեց նաև, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է:
«Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան: Խումբը դեռ այնտեղ է, աշխատում են»,- ասաց նա` հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե կան զոհեր:







































