Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանը համեմատել է արջի, իսկ ԵՄ-ը՝ որսորդի հետ.
«Եվրոպացի որսորդներն սեփական անտառից վռնդել են արջին, որը ճանապարհին բախվել է Վրաստանին, վերջինիս մնացել է միայն մեկ ելք. կանչել եվրոպացի որսորդներին։
Զավթիչ երկրի (նկատի ունի Ռուսաստանը.- 1in.am) գլխավոր քաղաքական կուսակցության (նկատի ունի Единая Россия-ն.- 1in.am) խորհրդանիշն արջն է։ Նրանք կարծում են, թե դա արտացոլում է իրենց քաղաքական ուժը։ Պատկերացրե՛ք, որ եվրոպացի որսորդներն այդ արջին վռնդել են սեփական անտառից:
Այժմ այդ որսորդները եկել են մեր տարածաշրջան, և հենց այդ պահին հայտնվել է արջը։ Մնում է մեկ ելք. կանչել որսորդներին։ Նրանք, ովքեր ասում են, թե մենք չպետք է կանչենք որսորդներին, կարծում են, որ արջը մեզ չի ուտի։ Բայց այդ արջը նախորդ դարերում այնքան է կերել մեզ, որ ժամանակն է նրան դաս տալ։ Չպետք է սեփական շահերը վեր դասել սեփական ժողովրդի ու երկրի շահերից»։











































