Դեռահաս պարուհին, ում մասին խոսվում էր, որ սեռական հարաբերություններ է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, այսօր երեխա է ունեցել:
Կարիմա էլ Մահրուգը, ով նաև հայտնի է որպես Սրտակեր Ռուբի, 17 տարեկան է եղել, երբ նրան հրավիրել են Բեռլուսկոնիի խնջույքներից մեկին։ Դրանց ընթացքում կանանց վճարում էին՝ նախկին վարչապետին գայթակղիչ պար ցուցադրելու համար:
Daily Mail-ը գրում է, որ դատախազները պնդում էին, որ Ռուբիին նույնպես վարձատրել են պարելու համար, ինչպես նաև՝ Բեռլուսկոնիի հետ գիշեր անցկացնելու համար: Այս մեղադրանքի արդյունքում Բեռլուսկոնիի դեմ այժմ դատական հայց է ներկայացված` անչափահասների հետ սեռական հարաբերություն ունենալու մեղադրանքով։ Ռուբին այդ ժամանակ անչափահաս է եղել:
Մարոկկոյում ծնված այժմ արդեն տասնիննամյա պարուհին այսօր երեխա ունեցել: Նախապես ենթադրվում էր, որ նա կծննդաբերի Սուրբ Ծննդին:
Գիշերային ակումբի տնօրեն Լուկա Ռիսոն, ով համարվում է երեխայի հայրը, ասել է, որ երեխան լավ է և մոր հետ է:









































