Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայից հետո հիմա էլ Ադրբեջանն է սկսել սպառնալ Ֆրանսիայի, եթե վերջինիս խորհրդարանը դեկտեմբերի 22-ին ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։
Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է «բացասաբար ազդել» նաև ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Ասկերովը հավելել է, որ այդ օրինագծի ընդունումը որևէ լավ բանի չի հանգեցնի թուրք-ֆրանսիական հարաբերությունների առումով։









































