Kim and Kourtney Take New York շոուի կիրակնօրյա թողարկման ժամանակ Քիմ Քարդաշյանը հայտնաբերում է, որ ամուսինն իրեն խաբել է:
US Weekly-ն գրել է, որ այն ժամանակ, երբ Քիմն ու Քորթնին տանը չեն լինում, բասկետբոլիստ Քրիս Համփրին որոշում է ընկերոջ հետ իրենց տանը խնջույք կազմակերպել:
Հետագայում Քիմը տեսնում է լուսանկարները, որոնցում պատկերված են իր բնակարանում իր բացակայության ժամանակ եղած կանայք: Քրիսի ընկերը ողջ մեղքը վերցնում է իր վրա, բայց Համփրին այնուհետև ասում է, որ խնջույքն ինքն է կազմակերպել: Քիմն այս լուրը այնքան էլ ուրախությամբ չի ընդունում` հայտարարելով, որ իրենց բնակարանն իրենց անձնական տարածքն է, և ոչ մեկին չի թույլատրվում այնտեղ մտնել:
Նման բանավեճերը, որոնք ներկայացվում են շոուի գրեթե բոլոր թողարկումներում, ցույց են տալիս, թե ինչն է դարձել զույգի ամուսնալուծության պատճառը։














































