Երգչուհի Ռիհաննան Twitter սոցիալական ցանցի իր էջում երկրպագուներին հայտնել է, որ պորտուգալական հյուրանոցում ռասիզմի զոհ է դարձել: Երգչուհին Պորտուգալիայում էր հերթական համերգի համար:
Ռիհաննան գրել է, որ հյուրանոցում հանդիպել է «աշխարհի ամենառասիստ տղամարդուն», ով սկսել է սասրափելի բաներ ասել սևամորթ կանանց մասին` պահանջելով, որ երգչուհին հեռանա հյուրանոցից, քանի որ «նրա նմաններն իր նմանների» հետ միևնույն հյուրանոցում մնալ չեն կարող:
Mail Online-ը գրում է, որ երգչուհին ընդունել է, որ չի դիմացել և բղավել է այդ մարդու վրա:
Մինչ այս պատահարը երգչուհին իրեն վատ է զգացել համերգի ժամանակ՝ What’s my name երգը երգելիս, որի պատճառով ստիպված է եղել դուրս գալ բեմից: Սակայն քիչ անց վերադարձել է և շարունակել երգել` կարծես թե ոչինչ չէր էլ պատահել:












































