Friday, 05 06 2026
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին

Նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է

ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակը փաստացի նշանակում է, որ Հայաստանում այլևս խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, և իշխանությունները հայտարարում են միանգամից նախագահական ընտրությունների մասին:

Միասնական ցուցակով Հայաստանում կտրվի նախագահական ընտրությունների մեկնարկը: Այլ բան դժվար է եզրակացնել:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ կոալիցիոն եռյակը, սահմանելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության բովանդակությունը և որոշակիացնելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձևաչափը, արդեն իսկ որոշում է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը` միասնական թեկնածու` ի դեմս Սերժ Սարգսյանի:

Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կամ վերածվում են ձևական արարողության, կամ էլ հենց խորհրդարանական ընտրություններն են ինքնին դիտվում որպես նախագահական ընտրություններ: Համենայնդեպս, Հայաստանի ընդդիմությունը, թերևս, հենց այսպես, այդ տրամաբանությամբ պետք է մոտենա առկա իրավիճակին:

Այլ կերպ ասած` հայաստանյան իշխող կոալիցիան ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակով քաղաքական օրակարգից հանել է խորհրդարանական ընտրություններ հասկացությունը, հետևաբար ընդդիմության համար էլ այլևս այդպիսի հասկացություն գոյություն ունենալ չի կարող:

Այսինքն` ընդդիմությունը կամ խորհրդարանական ընտրություններին գնում է որպես նախագահական ընտրություններ, այդպիսով, ըստ էության, վերցնելով իշխանության նետած ձեռնոցն ու հասարակությանը պատրաստելով հենց նման զարգացումների և ներշնչելով նման տրամադրություններ, կամ էլ խորհրդարանական ընտրությունները պետք է բաց թողնել և սպասել նախագահական ընտրություններին` այդ ընթացքում, բնականաբար, շարունակելով պայքարը և ամեն ինչ անելով արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու համար:

Որևէ այլ տրամաբանությամբ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, հավասարազոր է գիտակցված պարտության և հասարակությանը գիտակցված հուսահատության հասցնելու:

Հայ ազգային կոնգրեսն ու նրանից բացի նաև բոլոր այն ուժերը, ովքեր նույնպես անկեղծ են առողջ քաղաքականության ջատագովը լինելու, Հայաստանում փոփոխությունների ներուժ պարունակող գործընթացի ազնիվ մասնակիցը լինելու մասին իրենց հայտարարություններում, պարտավոր են արդեն գործել հենց այդ տրամաբանության շրջանակում և իրադարձություններին հետևել ու արձագանքել հենց այդ պրիզմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում