Ւրանական PressTV-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թեհրանում Թաթարստանի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռուստամ Մինինխանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Թաթարստանի միջև հարաբերությունների ընդլայնումը փոխշահավետ է։
Ահմադինեժադը Մինինխանովին բոլոր ոլորտներում և մասնավորապես էներգետիկ ոլորտում առավել սերտ համագործակցության կոչ է արել։ Նշվում է, որ կիրակի օրը Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) և ռուսական Татнефть-ը Թեհրանում ստորագրել են 700 միլիոն դոլար կազմող պայմանագիր, որն առնչվում է Իրանի հարավ-արևմուտքում ծանր նավթի հանքավայրերի մշակմանը։
Պայմանագրով պլանավորված է առաջին փուլում արդյունահանել 7000 բարել ծանր նավթ, և հետագա փուլերում այդ ցուցանիշը հասցնել օրական 55,000 բարելի։




































