Դեկտեմբերի 18-ին` ժամը 20:00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սպիտակ ճանապարհի 90-րդ կմ-ին, Ջրաշեն գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: