News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2012 թվականին Աբխազիայում ու Հարավային Օսիայում կառուցելու է երկու բազային ռազմական քաղաքներ։ Այս մասին հայտարարել է Հատուկ շինարարության դաշնային գործակալության տնօրեն Գրիգորի Նագինսկին։
Վերջինիս խոսքերով՝ այդ քաղաքների նորաբնակները կլինեն Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազաների զինծառայողները. «Դրանք կլինեն ժամանակակից շենքեր ու ենթակառույցներ։ Դրանց համարժեքները դեռևս չկան Ռուսաստանում։ Այդ քաղաքներն արդեն պատրաստ են 90 տոկոսով, դրանցում բնակեցվելու է 3000-4000 զինծառայող»։









































