Monday, 08 06 2026
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի

Մարտի է գնում միայն Յիրիկյա՞նը

Վիվասել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախագահության թեման սկսում է հայտնվել ակտիվ շրջանառության մեջ: Ինչպես հայտնի է, արդեն այդ թեման դարձել է «Ֆեյսբուք» սոցիալական հեղինակավոր ցանցի «սեփականությունը», ունի սեփական էջ: Այսինքն, թեման ունի սեփական էջ, ոչ թե Յիրիկյանը, որովհետև Յիրիկյանի մասով դեռ հայտնի չէ, թե ինչ է մտածում նա իր նախագահության վերաբերյալ թեմատիկայի ծավալման շուրջ: Հայտնի է նաև, որ ամեն ինչ սկսվեց ռուսական մամուլից, որտեղ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՄՏՍ ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրելու իր Վիվասել-ՄՏՍ դուստր ընկերությանը, որով, ըստ էության, ֆինանսավորում է Յիրիկյանի նախագահական հավակնությունները:

Հայտնի չէ նաև, թե արդյոք դա Յիրիկյանի՞ հավակնությունն է, թե՞ նրա անվան տակ կան այլ քաղաքական համատեքստեր: Մասնավորապես, ավելորդ գաղտնապահությամբ չզբաղվելու համար ասենք, որ խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների մասին է: Ռալֆ Յիրիկյանը Հայաստան եկավ հենց Քոչարյանի նախագահության շրջանում, նրա շրջանում Վիվասելը սկսեց գործել ու բարգավաճել, նրա շրջանում էլ վաճառվեց ՄՏՍ-ին: Իսկ ՄՏՍ-ն էլ ռուսական «Սիստեմա» ընկերության մաս է, որի տնօրենների խորհրդի անդամ է նաև Ռոբերտ Քոչարյանը: Այդ շղթան, ինչպես նաև այլ քաղաքական հանգամանքներ վկայում են, որ Յիրիկյանի հավակնությունը քոչարյանական պռոյեկցիայով ներկայացնելն այդքան էլ անհիմն չէ:

Ըստ էության, եթե փոքր–ինչ պարզունակ բնութագրենք իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ Քոչարյանը, փաստորեն, փորձում է այժմ էլ քաղաքականություն վերադառնալ Յիրիկյանի միջոցով, կամ մտադիր է այդպիսի փորձ կատարել: Չի էլ բացառվում, որ Յիրիկյանն ինքն էլ գլխի չի ընկնում այդ ամենի մասին, այսինքն՝ մինչև վերջ չի պատկերացնում, որ իր նախագահական հավակնությունն, ամենայն հավանականությամբ, օգտագործվելու է մեկ այլ իշխանական հավակնության սպասարկման համատեքստում:

Մյուս կողմից, սա, իհարկե, կարող է զգալի առաջընթաց լինել քոչարյանական մտածողության տեսանկյունից այն իմաստով, որ նա ինքնին հասկանում է քաղաքականություն վերադառնալու կամ քաղաքական հավակնությունները սպասարկելու փակուղային իրողության հանգամանքը, հասկանում է, որ թե՛ Դաշնակցության, թե՛ «Բարգավաճ Հայաստան»–ի, թե՛ Վարդան Օսկանյանի միջոցով ինչ որ բան անելն անհնարին է, և մնացել է միայն կառչել Ռալֆ Յիրիկյանի բարի համբավից: Բանն այստեղ ընդամենն այն է, թե ինչ կմնա այդ համբավից, կամ այդ համբավից ինչ կթողնեն, երբ Յիրիկյանը հանկարծ իսկապես փորձի մտնել քաղաքական խաղի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում