Առաջին հայացքից Սուրբ Ծննդյան ոգով զարդարված հսկայական բրիտանական սենյակն իրականում ընդամենը 20 մատնաչափ լայնություն ունեցող պահարանի մեջ է տեղադրված:
Այս հիասքանչ մանրաքանդակն իր բոլոր յուրահատուկ մանրամասնություններով արվեստաբան ամուսիններ Կելվին Մալվենի և Սյուզան Ռոջերսի ձեռքի գործն է, ովքեր այն ներկայացնում են որպես «հաճելի ընտանեկան սենյակ, որը զարդարված է հնի և նորի համադրությամբ»:
Ըստ Mail Online-ի՝ ամուսինները գրեթե 4 շաբաթ են ծախսել այն պատրաստելու համար և ասում են, որ սենյակն ամբողջությամբ դեռ պատրաստ չէ: Նրանք ունեն երեք երեխա և ողջ ընտանիքով ամենաշատը սիրում են հենց Սուրբ Ծնունդը, այդ պատճառով ծնողները ցանկանում են, որ սա ընտանիքի համար ավանդույթ դառնա:
Զարմանահրաշ տեսարանը ներկայացնում է Սուրբ Ծնունդն՝ իր մանրամասնություններով` երեխաների խաղալիքներով, փոքրիկ աթոռներով, սեղաններով, բաժակներով, անգամ մրգերով լի զամբյուղներով:











































