Չինաստանի ամենախիտ բնակություն ունեցող Գուանդուն պրովինցիայի ղեկավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում՝ կապված ԶԼՄ-ներում կանտոնյան բարբառի օգտագործման հետ:
BBC-ն գրում է, որ անցած տարի տեղի բնակիչները ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները բարբառի փոխարեն առաջարկել էին օգտագործել ազգային լեզուն:
2012 թվականից լրատվամիջոցները ստիպված կլինեն պաշտոնական թույլտվություն հարցնել՝ պրովինցիայի բարբառը եթերում օգտագործելու համար: Բնակիչները բողոքում են, որ կառավարությունը փորձում է խեղդել տեղական մշակույթը:











































