Ոստիկանական ստորաբաժանումների և ցուցարարների միջև բախումները եգիպտական մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում էին կիրակի գիշերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի կառավարության նախարար Ֆույադ Նավաուին, ուրբաթ օրվանից սկսված անկարգությունների հետևանքով սպանվել է 10 մարդ և վիրավորվել ավելի քան 400-ը:
Ցուցարարները բողոքում են Եգիպտոսում զինվորականների իշխանությունից: Հիմնականում նրանք բողոքում են վարչապետ Գանզուրիից և պահանջում նրա հրաժարականը։ Վերջինս ցուցարարներին անվանել է «հակահեղափոխականներ»:








































