Twitter-ի ղեկավարությունն արգելափակել է Մոսկվայում դեկտեմբերի 24-ին ընդդիմության կազմակերպած ցույցի պաշտոնական հաշիվը:
Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով բլոգեր Ստանսիլավ Յանկովսկուն:
@mosdec24 ցույցի Twitter-ը սկսել էր գործել դեկտեմբերի 14-ին, այն վարելու էին Ստանիսլավ Յանկովսկին և ընդդիմադիր բլոգեր Վիտալի Շուշկևիչը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանը թույլ է տվել դեկտեմբերի 24-ին անցկացնել նոր բազմահազարանոց ցույց Սախարովի հրապարակում, չնայած ցույցի կազմակերպիչները հույս ունեին հավաքվել Կրեմլի հարևանությամբ: Ցուցարարները բողոքում են դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրությունների կեղծիքների դեմ:









































