Դեկտեմբերի 16-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ և 28-ամյա Աշոտ Մանուկյաններին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վերջիններս նոյեմբերի 11-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Կատարվում է քննություն:







































