ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
«Չգիտեմ, կարող է ուրախանաք դրա համար: Սա իմ որոշումն է, բայց եթե իմ կուսակցությունը որոշի, որ պետք է մասնակցեմ խորհրդարանական ընտրություններին, կմասնակցեմ»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասությունների շուրջ պտտվող խոսակցություններին Հայրապետյանն ինչպես է վերաբերվում` նշեց, որ ինքը և Գագիկ Ծառուկյանը շատ լավ հարաբերությունների մեջ են: «Ես «Հանրապետական կուսակցության» խորհրդի անդամ եմ, ինքն էլ ԲՀԿ նախագահն է: Մեր մեջ լարվածություն չկա: Մենք ամեն օր իրար տեսնում ենք, խոսում ենք: Խոսակցություններին պետք չի լսել: Շարքային կուսակցականները ինչ ասես կարող են ասել»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Նա նաև ժխտեց այն հանգամանքը, որ թմրանյութեր օգտագործելու կասկածանքով ԲՀԿ-ականներին պարբերաբար բերման ենթարկելու գործընթացում միտում կա։
«Հա, ինչ անենք, մի քանի օր առաջ էլ հանրապետականի էին ձերբակալել նույն բանի համար»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:









































