Խոսքի ազատություն պետք է լինի, բայց սահմանների մեջ: Պետք չէ չարաշահել խոսքի ազատությունը: Երբեմն շատ ազատություն տալով տարբեր ոլորտներին` լավ արդյունքների չենք հասնում, դրա համար, անշուշտ, պետք է լինեն որոշ սահմանափակումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով մեր երկրում խոսքի ազատության մասին, ասաց EL STYLE ամսագրի տնօրեն և գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը:
Այն հարցին, թե վերջինս ինչպես է պատկերացնում խոսքի ազատության սահմանափակումը, պատասխանեց, որ լուրջ մարմիններ կան, որ զբաղվում են այդ հարցով, և ինքը ոչինչ չի կարող ասել, սակայն պետք չէ ներխուժել անհատի անձնական կյանք:
«Յուրաքանչյուր մամուլ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ պետք է իրենց համար ունենան այդ սահմանափակումը: Դա ավելի շատ բարոյական ոլորտին է վերաբերում, ու հետևեն այդ կանոններին` խնդիրներ չունենալու, դիմացինին չվիրավորելու համար»,- ավելացրեց Մ. Պողոսյանը:









































