Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը Նախարարների խորհրդի նիստից հետո անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջիկա քննարկմանը.
«Մենք օգտագործելու ենք մեր միջկառավարական և միջխորհրդարանական հարաբերություններն այդ օրինագծի ընդունումը կանխելու համար։ Հուսով եմ, որ տեղի չի ունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների առավել վատթարացում»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին անդրադառնալու է դեկտեմբերի 22-ին։







































