Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Թուրքիան մտադիր է էլ ավելի նվազեցնել Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունը. Թաներ Յըլդըզ

Ռուսական Новый Регион-ի փոխանցմամբ, Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան երկու ատոմակայաններ կառուցելու միջոցով մտադիր է նվազեցնել ռուսական գազի ներկրումից ունեցած մեծ կախվածությունը, ինչպես նաև կրճատել իր էներգածախսերը.

«Այդ երկու ատոմակայանների կառուցման շնորհիվ մենք կնվազեցնենք օտար մատակարարումներից մեր կախվածությունը։ Մեր էլեկտրակայանների կարիքների համար ներկրվող տարեկան գազն արժե 7 միլիարդ դոլար։ 3-4 տարվա գազի ներկրումը համարժեք կլինի երկու ատոմակայանների կառուցման ծախսերին»։

Նշվում է, որ Թուրքիան տարեկան Ռուսաստանից ներկրում է 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է ողջ ներկրվող գազի 64 տոկոսը։ Թուրքիան ԵՄ-ից հետո ռուսական գազի երկրորդ խոշոր սպառողն է։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Թաներ Յըլդըզը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին` Թուրքիային հատկացվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ ռուսական «Գազպրոմը» վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է գազի գինը։ Սակայն ռուսական կողմը չէր արձագանքել դրան, ինչից հետո Թուրքիան հայտարարել էր, որ չի երկարաձգում դեռևս 25 տարի առաջ կնքված գազային համաձայնագրի ժամկետը, որը սպառվում էր այս տարեվերջին: Ըստ դրա` Ռուսաստանը Արևմտյան գազատարով (Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա) տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ էր հատկացնում Թուրքիային:

Ի դեպ, ներկայումս Թուրքիան ցանկանում է կառուցել 3 ատոմակայան. միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում, սևծովյան Սինոպում և Թրակիայում (Թուրքիայի եվրոպական հատված) գտնվող Իղնեադա վայրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում