«Իսլանդիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի ինքնավարությունը և պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ»,– գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը:
Այս քայլը ողջունել է Ռեյկյավիկում գտնվող Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ Ալ-Մալկին:
Որոշման համաձայն՝ Իսլանդիան ճանաչում է Պաղեստինի ինքնավարությունն ու անկախությունը, որը գոյություն է ունեցել մինչև 1967 թվականի վեցօրյա պատերազմը:









































